Մարտի 5
Վախ մի՛ ունեցիր:
Վախը վատ բան է. «Կատարյալ Սերը, դուրս է վանում վախը»: Վախի համար տեղ չկա այն սրտի մեջ, ուր Ես եմ բնակվում: Վախը փչացնում է հույսը:
Վախը չի կարող գոյություն ունենալ այնտեղ, ուր սեր կա, կամ այնտեղ, ուր հավատք կա:
Վախը աշխարհի անեծքն է:
Մարդը վախենում է չքավորությունից, մենակությունից, անգործությունից, հիվանդություններից:
Շա՜տ, անչափ շատ են մարդու վախերը:
Մի ազգը վախենում է մի այլ ազգից:
Վախ, ամեն տեղ վախ:
Պայքարեք վախի դեմ այնպես, ինչպես ժանտախտի դեմ կպայքարեիք:
Դուրս նետեք այն ձեր կյանքից. դուրս նետեք այն ձեր տներից: Պայքարեք նրա դեմ առանձին, պայքարեք նրա դեմ հավաքական ուժերով:
Երբեք վախ մի՛ ներշնչեք` չար դաշնակից է նա:
Մի՛ ներշնչեք պատժի վախ և ոչ էլ` մեղադրանքի:
Այն գործում, ուր գործվում է Իմ այս թշնամին, արժանի չէ Իմ գործը կոչվելու. հեռու վանեք այն ձեզանից:
Դրա փոխարեն, ջանացեք ձեռք բերել մի ավելի լավ բան: Խնդրեք այդ նոր բանը Ինձնից, և Ես կտամ ձեզ: